Ուկրաինան ընդունել է ամերիկյան խաղաղության ծրագրի փոփոխությունները․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրականորեն անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու նպատակով ներկայացված ամերիկյան 28 կետանոց խաղաղության ծրագրում արված փոփոխություններին, փոխանցում է BBC-ն։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ այժմ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ քայլերի ցուցակը կարող է դառնալ իրագործելի։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն հավասարապես աշխատում է երկու կողմերի հետ՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Վաշինգտոնի առաջարկած ուկրաինական կարգավորման ծրագիրը ներառում էր Ռուսաստանի կողմից որոշ ուկրաինական տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտիների ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայման մերժում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)