Մոսկվան ոչ պաշտոնապես ստացել է Թրամփի ծրագիրը և պատրաստ է քննարկման. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, թե ԱՄՆ-ն կներկայացնի խաղաղության ծրագրի այն տարբերակը, որը Վաշինգտոնը համարում է Եվրոպայի և ուկրաինացիների հետ համաձայնեցման գործընթացի միջանկյալ փուլ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Թրամփի ծրագիրը տացել է ոչ պաշտոնական ուղիներով և պատրաստ է քննարկել ներկայացված ձևակերպումները։ Նրա խոսքով՝ Մոսկվան ունի Թրամփի 28 կետանոց ծրագրի տարբերակը և այլ տարբերակներ չի տեսել։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել էր, որ ԱՄՆ-ն հասկանում է՝ խաղաղության ծրագիրը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)