Միայն Ռուսաստանն իրավունք ունի որոշելու իր ֆինանսական միջոցների ապագան․ Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների տնօրինման իրավունքը պատկանում է Եվրոպային։ Զախարովայի խոսքով՝ միայն Ռուսաստանն իրավունք ունի որոշելու իր ֆինանսական միջոցների ապագան, իսկ եվրոպական երկրները պետք է վերադարձնեն այդ ակտիվները։
Դիվանագետի այս մեկնաբանությունը հրապարակվել է իր Telegram-ալիքում՝ ի պատասխան այն քննարկումների, որոնք ԵՄ-ում ընթանում են սառեցված ռուսական միջոցների օգտագործման իրավական մեխանիզմների շուրջ։ Ըստ բաց աղբյուրների՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ շարունակում են մնալ արգելափակված։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)