Ժամանակն է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։
«Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է [Ուկրաինայում] ընտրություններ անցկացնելու համար։ Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններ անցկացնելուց խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա», - ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարը, խոսելով ռուս-ուկրաինական կարգավորման հեռանկարից, կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է, քան Ուկրաինան: Նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ ընդունել կարգավորման վաշինգտոնյան ծրագիրը: Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»