Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում 

Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW

Համաշխարհային Մամուլ

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, Ֆրանկֆուրտի Բարձրագույն շրջանային դատարանում մեկնարկել է երեք տղամարդկանց դատավարությունը, որոնք, ըստ մեղադրողների, ներգրավված են եղել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Deutsche Welle-ն։

Նրանց մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ «աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար»։ Ենթադրյալ գործակալները, հավանաբար, ծրագրել են սպանել ինչ–որ մեկին, հայտարարել է Դաշնային դատախազության խոսնակը՝ մեղադրական եզրակացությունը կարդալիս։

Մեղադրյալներ Վարդգես Ի.-ն, Ռոբերտ Ա.-ն և Արման Ս.-ն համապատասխանաբար Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ են: Երեքն էլ ձերբակալվել են հունիսի 19-ին: Գերմանիայի գլխավոր դատախազի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալները Գերմանիա են ժամանել օտարերկրյա հետախուզական ծառայության կարգադրությամբ՝ «տեղեկություն հավաքելու այստեղ գտնվող Ուկրաինայից ժամանած անձի մասին»: Ձերբակալության օրը նրանք հսկելիս են եղել Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող մի սրճարան, որտեղ պետք է ժամաներ այդ անձը:

Ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Վարդգես Ի.-ն 2024 թվականի մայիսին ռուսական հետախուզությունից ստացել է հանձնարարություն՝ լրտեսելու Գերմանիայում բնակվող «մի ուկրաինացու»։ Պատերազմի սկսվելուց հետո այդ անձը կռվել է Ուկրաինայի զինված ուժերում։ Ռուսաստանը, նրան մեղադրելով «ռազմական հանցագործությունների» մեջ, այդ թվում՝ գերի վերցված ռուս զինվորների մահապատժին ենթադրյալ մասնակցության մեջ, «հանձնարարություն» է տվել է մի ՀՀ քաղաքացու։ Այս հանձնարարությունը կատարելու համար մեղադրյալը, ըստ դատարանի փաստաթղթերի, հավաքագրել է երկու հանցակից։ 2024 թվականի հունիսին ուկրաինացի տղամարդը կեղծ պատրվակներով հրավիրվել է Ֆրանկֆուրտի սրճարաններից մեկը, որտեղ մեղադրյալները պետք է ստանային նրա մասին «ավելի մանրամասն տեղեկություններ»։ Սակայն, նախկին զինվորը նախապես կապ է հաստատել գերմանական ոստիկանության հետ, և գործողությունը խափանվել է, պարզաբանում է մեղադրական կողմը։ Այդ տղամարդու նկատմամբ հետաքննություն է ընթանում նաև Գերմանիայում, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը։

Դատարանում ներկայացված տեղեկության համաձայն՝ այս լրտեսությունը, հավանաբար, նախատեսված է եղել որպես նախապատրաստություն Գերմանիայում ռուսական հետախուզական ծառայությունների հետագա գործողությունների, այդ թվում՝ սպանության համար։ Մեղադրյալները ձերբակալությունից ի վեր գտնվում են նախնական կալանքի տակ։

Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ի և Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ի փաստաբանները դատարանում հերքել են մեղադրանքները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Ամենադիտված