Սիյարտոն մեղադրել է ԵՄ առաջնորդներին
Աշխարհ
Արևմտյան Եվրոպայի երկրները գաղտնի գնում են ռուսական էներգակիրներ՝ միաժամանակ երեսպաշտորեն քննադատելով Հունգարիային, որը բացահայտ գնում է դրանք, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Արևմտյան Եվրոպայի երկրները (խմբ․) երեսպաշտ են և նույնն են անում, նրանք պարզապես ուզում են թաքցնել դա։ Պատկերացրեք, Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի արտահանումը այս տարվա առաջին կեսին պատմական ռեկորդ է սահմանել։ Հունգարիան չի գնում ռուսական հեղուկացված բնական գազի ոչ մի խորանարդ մետր։ Սա նշանակում է, որ այն գնում են արևմտաեվրոպացիները», - RT-ին տված հարցազրույցում ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Արևմտյան Եվրոպայի երկրները նույնպես ավելացրել են ռուսական էներգակիրների ներմուծումը երրորդ երկրների միջոցով։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»