Ռուսաստանի տարածքում վեց ժամում 38 ուկրաինական ԱԹՍ է խոցվել
Աշխարհ
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը վեց ժամվա ընթացքում Ռուսաստանի շրջանների վրայով ոչնչացրել են 38 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից չորսը՝ դեպի Մոսկվա թռչող, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Այս տարվա դեկտեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք՝ 21-ը Բրյանսկի մարզի, 7-ը՝ Մոսկվայի մարզի, այդ թվում՝ 4-ը թռչում էին դեպի Մոսկվա, 6-ը՝ Կալուգայի մարզի, 2-ը՝ Բելգորոդի մարզի և 2-ը՝ Տուլայի մարզի վրա», - հայտնել է ՊՆ–ն։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»