Բարձրակրունկ կոշիկներ Սարկոզիին` թուրքերի կողմից
Թուրքիա
Թուրքիայի սևծովյան հատվածում ընկած Բարթըն քաղաքի «Իսկական լրագրողների միության» նախագահ Սուլեյման Քարամանը յուրովի է արձագանքել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ունի կարճահասակության բարդույթ, ինչի համար էլ մենք նրա համար պատրաստել ենք հատուկ նվեր»։
Այս մասին է գրում թուրքական Haber Türk թերթը։
Այնուհետև Սուլեյման Քարամանը տուփի միջից հանել է տղամարդու կոշիկներ, որոնց վրա հարմարեցված է եղել կանացի կոշիկի 7 սանտիմետրանոց կրունկ։ Նա հայտարարել է, որ այդ կոշիկի արժեքը 15 լիրա է (ավելի քան 8 դոլար), և ևս 15 լիրա է արժել կոշիկի վրա այդ կրունկն ամրացնելը։
«Այս կոշիկը «կօգնի» Սարկոզիին առավել բարձրահասակ երևալ», – հայտարարել է Սուլեյման Քարամանը և փոստով այն ուղարկել է Փարիզ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)