Չինաստանի հարավում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Աշխարհ
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տասներկու մարդ է զոհվել։ Վերջին տվյալները հաղորդում է «Սինհուա»-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հրդեհը սկսվել է երեքշաբթի օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գուանդուն նահանգի Շանտոու քաղաքի Չաոնան շրջանում գտնվող սեփական կառուցած չորսհարկանի շենքում։
«Չինաստանի հարավային մասում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է գործակալությունը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)