Որդին սպանել է հայտնի ամերիկացի օպերային երգիչ Ջուբիլանտ Սայքսին
Գիտություն և Մշակույթ
Կալիֆոռնիայում հորը սպանելու մեջ մեղադրվող հայտնի օպերային երգչի որդին ձերբակալվել է Միացյալ Նահանգներում, հաղորդում է ABC News-ը։
Սանտա Մոնիկայի ոստիկանությունը հայտնել է, որ 71-ամյա Ջուբիլանտ Սայքսը սպանվել է իր տանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին։ Ոստիկանները արձագանքել են հարձակման մասին ահազանգին և երգչին հայտնաբերել դանակահարված։
Զոհի 31-ամյա որդին՝ Միկա Սայքսը, միջադեպի պահին տանն է եղել։ Նա, առանց դիմադրության, հանձնվել է ոստիկանությանը և մեղադրվել է սպանության մեջ։ Դեպքի հանգամանքները դեռևս քննվում են։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը