Ռուսական ակտիվների բռնագրավմանը պատասխանը անխուսափելի է․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի ակտիվների բռնագրավման դեպքում Եվրոպան լուրջ հետևանքների կբախվի։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի կառավարությունը ներգրավված է այս գործում։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ արդեն կա փոխըմբռնում, թե ինչպես շարունակել։
«Նման քայլերը անպատասխան չեն մնա։ Դրանք շատ լուրջ հետևանքներ կունենան երկրների, իրավաբանական անձանց և անհատների համար», - ընդգծել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը