ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորում Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են 

Պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մեր քննադատությունները. ՄԻՊ

Հայաստան
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մեկնարկել է «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովը։
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
 
Անահիտ Մանասյանը նշել է.
 
«Հայաստանի Հանրապետության մեծարգո΄ նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո΄ նախագահ,
Ձերդ գերազանցություն հարգարժա΄ն դեսպաններ,
Միջազգային և օտարերկրյա հարգելի΄ գործընկերներ,
Հարգելի΄ պետական այրեր,
Տիկնայք և պարոնայք,
 
Պատիվ ունեմ ողջունելու ձեզ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված՝ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով միջազգային համաժողովին։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։
 
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին շարունակական, կարևոր և արդյունավետ համագործակցության համար։
 
Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված այս համաժողովը նպատակ ունի հասցեավորելու հաճախ ուշադրությունից դուրս մնացող և երկրորդական դիտարկվող մի հարցադրում, այն է՝ էթիկական սկզբունքների դերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման բնագավառում, ինչպես նաև ձևավորելու համագործակցային հարթակ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական շրջանակների և միջազգային գործընկերների միջև՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բացառման և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման կառուցակարգերի կատարելագործմանը։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ էթիկական չափորոշիչները պետք է առանցքային դերակատարություն ունենան իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի դիտանկյունից, և այս առումով մեր միջավայրում առկա բազում խնդիրները պետք է ստանան շուտափույթ լուծում։ Այդ համատեքստում խիստ կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ու զանգվածային լրատվության միջոցների ակտիվ համագործակցությունն ու էթիկական ստանդարտներին համապատասխան գործելակերպի որդեգրումը։
 
Իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ տարբեր դերակատարներին ուղղված իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով ՄԻՊ հաստատության առաքելության առանձնահատկությունները։ Բայց այսօրվա ելույթս կարևոր եմ համարում կառուցել նաև շնորհակալական խոսքի վրա՝ ուղղված այն բոլոր դերակատարներին, ովքեր հանձնառու են ոլորտի կատարելագործմանն ու կառուցողական համագործակցության միջոցով խնդիրների հաղթահարմանը։ Միևնույն ժամանակ, առանցքային եմ համարում այն դերակատարների գործունեության հայեցակարգային փոփոխությունը, որոնց գործելակերպը չի համապատասխանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում գործող ժամանակակից չափորոշիչներին, այդ թվում՝ էթիկական սկզբունքներին։
 
Այս համատեքստում ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտին առնչվող մեր քննադատությունները՝ անգամ այնպիսի զգայուն իրավիճակներում, երբ ունենք միմյանց ամբողջապես հակասող դիրքորոշումներ։ Այս հանգամանքն առանցքային եմ համարում իրավունքների ոլորտում առկա տարատեսակ խնդիրներին ու մարտահրավերներին լուծումներ գտնելու տեսանկյունից։
 
Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ իրավունքների պաշտպանության գործընթացը չի կարող արդյունավետ լինել՝ առանց իրավունքը կրողների անմիջական մասնակցության։ Այլ կերպ՝ կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Այս համատեքստում առանցքային եմ համարում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլ դերակատարների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը մարդու իրավունքների երաշխավորման գործում։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունն ամբողջապես փոխել է հարցին առնչվող իր մոտեցումները՝ հատկապես ակտիվացնելով տարբեր դերակատարների և քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավումը իրենց առնչվող որոշումների կայացման, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրների հասցեավորման ու այլ գործընթացներին։
 
Համանմանորեն՝ քաջալերում եմ իրավունքների պաշտպանության գործառույթ ունեցող բոլոր դերակատարներին՝ երաշխավորել իրավունքը կրողների անմիջական մասնակցությունը իրենց վերաբերելի որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացում։
Ուզում եմ հատուկ ընդգծել նաև քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ ոլորտում առկա խնդիրները հասցեավորելու հարցում։
 
Պետք է արձանագրեմ նաև, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա ձեռքբերումներին զուգահեռ՝ շարունակում եմ արդիական մնալ ոլորտային տարբեր խնդիրներ։ Դրանց հաղթահարման դիտանկյունից խիստ կարևոր եմ համարում մարդու իրավունքների կրթության համակարգի ամբողջական բարեփոխումը, հասարակական արմատացած կարծրատիպերի հաղթահարումը, ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների, իրավասու մարմինների ներկայացուցիչների կարողությունների կատարելագործումը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու ոլորտում էթիկական չափորոշիչների արմատավորումը։
 
Ուզում եմ հատուկ շեշտադրել նաև «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման կարևորությունը։
 
Պատվարժա΄ն գործընկերներ,
 
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հատուկ արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք կամ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն, որն անհրաժեշտ է իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով։ Իմ և աշխատակազմիս գործունեությունն իրականացվում է հենց վերը նշված սկզբունքների հիման վրա՝ մարդկանց՝ պաշտպանված լինելու և արժանապատիվ ապրելու առաջնահերթ նպատակը նկատի ունենալով։
 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ակտիվորեն համագործակցում և մեզ աջակցում են այդ աշխատանքում։ Շնորհակալ եմ նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները էթիկայի սկզբունքների ու մասնագիտական արժեքների պահպանմամբ բարձրաձայնող մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ ձեր բոլորի հետ համատեղ ուժերով մենք կկարողանանք նպաստել հանդուրժող, համերաշխ ու իրավահավասար միջավայրի ձևավորման կարևորագույն նպատակին։
 
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ և էթիկական չափորոշիչների վրա հիմնված՝ իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործում։
 
Շնորհակալություն»:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված