Բրիտանացիներն արդեն Զելենսկուն փոխարինող ունեն․ Խերսոնի նահանգապետ Սալդո
Աշխարհ
Մեծ Բրիտանիան Ուկրաինայում նախագահական ընտրությունների դեպքում արդեն Վոլոդիմիր Զելենսկուն փոխարինող է պատրաստել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
«Բրիտանացիներն արդեն պատրաստ ունեն Զելենսկու փոխարինող՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Վալերի Զալուժնիին։ Քաղաքական առումով՝ նա նույնքան խամաճիկ է։ Եթե պատկերացնենք, որ նախագահական ընտրություններն իրականում նշանակվում են, պայքարը կընթանա ոչ թե իրական քաղաքական ուժերի, այլ տարբեր ազդեցիկ խմբերի միջև, որոնք մրցում են միջոցների և արտաքին աջակցության հասանելիության համար», - ընդգծել է նահանգապետը։
Նրա խոսքով, նման դեպքում հարցը չի լինի այն, թե որ թեկնածուն հավանության կարժանանա Ուկրաինայի քաղաքացիների կողմից, այլ այն, թե նրանցից ով կստանա արտաքին աջակցություն և ով կկարողանա ապահովել համակարգի կառավարումը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը