Զելենսկին հույս ունի հանդիպել Թրամփի հետ
Աշխարհ
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հաղորդում է Европейская правда թերթը։
Զելենսկին վստահեցրել է, որ Կիևը «պատրաստ է ցանկացած ամսաթվի», և այս հանդիպման ակտիվ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի հետ միասին՝ Ուկրաինան պատրաստ է մշակել խաղաղության համաձայնագրի իր տեսլականը։
«Կարծում եմ՝ կլինեն հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև հանդիպումներ ամերիկացիների հետ՝ ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով։ Այս ամենը տեղի կունենա այս շաբաթ, և մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա շաբաթներին, հաջորդ շաբաթ կամ գուցե ավելի ուշ մենք հանդիպենք ղեկավարության մակարդակով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը