Լիտվան բողոքի նոտա է հղել Բելառուսին
Աշխարհ
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՝ պահանջելով վերադարձնել Բելառուսի տարածքում կալանված լիտվական բեռնատարները և ամրապնդել երկու երկրների սահմանի օդային տարածքի վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Բալթյան հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն կանչված Բելառուսի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը բողոքի նոտա է ստացել Բելառուսի տարածքից իրականացվող շարունակական հիբրիդային հարձակումների և Եվրամիության քաղաքացիներին ու ընկերություններին պատկանող գույքի բռնի բռնագրավման կապակցությամբ », - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը