Նյու Յորքի դատարանը թույլատրել է հրապարակել Էպշտեյնի գործով լրացուցիչ նյութեր
Աշխարհ
Նյու Յորքի շրջանային դատարանը թույլատրել է հրապարակել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով լրացուցիչ դատական փաստաթղթեր, ասվում է ՌԻԱ Նովոստիի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթում։
«Դատարանը սույնով բավարարում է կառավարության միջնորդությունը՝ համաձայն Էպշտեյնի թափանցիկության մասին օրենքի և Էպշտեյնի զոհերի անվիճելի իրավունքի՝ պաշտպանելու իրենց ինքնությունն ու անձնական կյանքը», - ասվում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի որոշման մեջ։
Դեկտեմբերի 5-ին Ֆլորիդայի դատարանը բավարարեց Էպշտեյնի գործին վերաբերող արձանագրությունները բացելու միջնորդությունը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը