Ֆինլանդիայի վարչապետը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանին ստեղծել հատուկ տնտեսական գոտի
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն աջակցություն է հայտնել Ռուսաստանին սահմանակից Իմատրա քաղաքում հատուկ տնտեսական գոտու ստեղծմանը։
«Կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք փորձել ինչ-որ նոր բան, և հատուկ տնտեսական գոտին կարող է լինել հենց այդպիսի քայլ», - ասել է նա Yle հեռուստաալիքին։
Օրպոն նշել է, որ միայն հատուկ տնտեսական գոտի կարգավիճակը ոչինչ չի նշանակում. անհրաժեշտ են իրական խթանների և հարկային մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ: Նա հավելեց, որ տեղյակ է Հարավային Կարելիայում և Իմատրայում տիրող դժվարին իրավիճակին, որոնք տուժել են սահմանների փակումից:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը