Ռուբիոն մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-Վենեսուելա հարաբերությունների սրման վրա
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարևոր դեր է խաղում Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև լարվածության սրմանը, հայտնում է Semafor պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի բարձր պաշտոնյայի։
«Հնարավոր է՝ Ռուբիոյի ամենամեծ անավարտ գործը վերաբերում է Վենեսուելային, որտեղ նա առանցքային դեր ունի ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման մեջ և առաջացնում է դժգոհություն Թրամփի որոշ համախոհների շրջանում», - նշում է պորտալը։
Որոշ հանրապետականներ աջակցում են Վաշինգտոնի՝ նավերի դեմ իրականացվող հարվածներին և հնարավոր ցամաքային ռազմական գործողություններին՝ համարելով, որ Վենեսուելայի նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը «խաթարում է կայունությունը արևմտյան կիսագնդում»։ Իսկ մյուսները տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը դիտում են որպես սպառնալիք՝ փոխելու Թրամփի նախկին դիրքորոշումը՝ ընդդեմ վարչակարգի փոփոխությանը ուղղված միջամտության։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)