Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել․ մարտական վարժանքներ կանցկացվեն
Աշխարհ
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են մարտական վարժանքներ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ Պոլիտիկա» հրատարակչությունը իր տելեգրամյան ալիքում։
Հրապարակման համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Վուգար Ալիվերդիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի վարժական խմբի հետ համատեղ պարբերաբար անցկացվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, օպերատիվ պլանավորմանը և հրամանատարաշտաբային ընթացակարգերին վերաբերող վարժանքներ։
«Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկա վարժանքները կխորացնեն Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և կամրապնդեն տարածաշրջանային անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը