Ուկրաինայի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թել Ավիվում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին, հաղորդում է Ynet-ը։
Կանչը պայմանավորված էր ուկրաինացի դիվանագետի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին արված քննադատական հայտարարություններով, որը խոսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունների մասին։
Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Յուվալ Ֆոքսը Կորնիյչուկին ասել է, որ իր խոսքերը «լիովին անընդունելի» են և խախտում են դիվանագիտական արարողակարգը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ