Մակրոնը նախատեսում է երեխաներին և դեռահասներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 15 կամ 16 տարեկանից փոքր երեխաներին պետք է արգելվի օգտվել սոցիալական ցանցերից, գրում է Le Figaro-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ բոլոր սոցիալական ցանցերում պարտադիր տարիքի ստուգում կներդրվի, իսկ մուտքի նվազագույն տարիքային սահմանը կսահմանվի 15 կամ 16 տարեկան։ Այս տարիքից փոքր երեխաներին և դեռահասներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։
Մակրոնը նշել է, որ կառավարությունը համապատասխան օրինագիծ կներկայացնի հաջորդ տարվա սկզբին և ընդգծել է դրա ընդունումն ապահովելու իր մտադրությունը՝ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ