Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը կվերանորոգվի
Հայաստան
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով պահուստային ֆոնդից կհատկացվի 7,630.0 հազար դրամ գումար ԿԳՄՍ նախարարությանը:
Որոշման նպատակն է կատարել հատկացում ՀՀ Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ Լոռու մարզի Յաղդան գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի քանի հուշարձան: Դրանցից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Յաղդան - Կողես ավտոճանապարհի աջ կողմում գտնվող միաթռիչք կամուրջն է: Թվագրվում է 12-ից 13-րդ դարերով:
Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ չեն պահպանվել: Կամուրջը վերջին անգամ նորոգվել է մոտ 40 տարի առաջ, այժմ վթարային վիճակում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ