Պուտինը կհանդիպի Իրաքի նախագահի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում կհանդիպի Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախատեսվում է նաև զրույց Իրաքի նախագահ Լաթիֆ Ռաշիդի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ հիշատակելով պետության ղեկավարի հանդիպումները Աշխաբադում կայանալիք ֆորումի շրջանակներում։
Պուտինը դեկտեմբերի 11-12-ը կայցելի Աշխաբադ՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Միջազգային չեզոքության օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին: Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի առաջնորդը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի օտարերկրյա ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ