Տղամարդու պարաշյուտը թռիչքի ժամանակ խճճվել է ինքնաթիռի պոչի շուրջ (տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրալիայում տղամարդու պարաշյուտը խճճվել է ինքնաթիռի պոչի շուրջ՝ թռիչքի ժամանակ, հայտնում Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ տղամարդը կատարում էր իր երրորդ թռիչքը օրվա ընթացքում։ Նշվում է, որ 17 պարաշյուտիստների տեղափոխող Cessna Caravan-ը թռիչքը կատարել էր Թալի օդանավակայանից։
Մոտավորապես ժամը 10:00-ին օդաչուն նվազեցրել է արագությունը և տվել է ցատկելու ազդանշան։ Առաջին պարաշյուտիստը դուրս է եկել, բայց նրա պահեստային պարաշյուտի բռնակը կառչել է թևի փեղկից, ինչը հանգեցրել է դրա պատահական բացմանը։
Պահեստային պարաշյուտը խճճվել է ինքնաթիռի պոչի շուրջ, ինչի հետևանքով տղամարդը մնացել է օդանավից կախված։
Հաղորդվում է, որ պարաշյուտիստը ոտքի վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)