Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ-Վենեսուելա հակամարտության խաղաղ կարգավորում․ Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կխուսափի Վենեսուելայի հետ լայնածավալ հակամարտությունից, որին սպառնում է անկանխատեսելի հետևանքներ։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք հույս ունենք, որ Սպիտակ տանը կհաջողվի զերծ մնալ լայնածավալ հակամարտության մեջ խորանալուց, որը սպառնում է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ Արևմտյան կիսագնդի համար», - ասել է Զախարովան։
Նա համեմատել է ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը այլ երկրների նկատմամբ Ռուզվելտի «մեծ փայտի» քաղաքականության հետ, «ով մի ժամանակ հռչակեց Վաշինգտոնի իրավունքը՝ միջամտելու Լատինական Ամերիկայի գործերին ներքին տնտեսական իրավիճակը կայունացնելու պատրվակով»։ Նրա կարծիքով, ԱՄՆ նման քաղաքականությունը չի կարող նպաստել տարածաշրջանում կայունությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ