Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հարցը կարող է դրվել քվեարկության
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցը՝ որպես Ուկրաինայում հակամարտության կարգավորման մաս, կարող է դրվել քվեարկության, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը։
«Նախատեսվում է տարածքային հարցերի շուրջ համազգային հանրաքվե անցկացնել։ Թե ինչպես կընթանա այն, դեռևս անհայտ է», - հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի առաջնորդին։
Ուկրաինական «Strana» հրատարակությունն իր հերթին հաղորդում է, որ Զելենսկին շարունակում է դեմ լինել խաղաղության համաձայնագրի այն կետին, որը վերաբերում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերմանը Դոնբասի ամբողջ տարածքից։
Դեկտեմբերի 10-ին Կիևը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի իր փոփոխությունները , որոնք վերաբերում էին տարածքային հարցերին և Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ