ՌԴ բնակիչը պատահաբար պարզել է, որ Լարիսա Դոլինային գրեթե 5 միլիոն ռուբլի է պարտք
Ժամանց
ՌԴ Օրենբուրգի բնակիչը «Գոսուսլուգի» կայքի պարզել իմացել է, որ Յոշկար-Օլայի դատարանը իրեն մեղավոր է ճանաչել երգչուհի Լարիսա Դոլինայի մասնակցությամբ կատարված խարդախության մեջ։
Վասիլի Կոնդուկտորովը ծանուցում է ստացել, որ Յոշկար-Օլայի քաղաքային դատարանի որոշմամբ ինքը պետք է երգչուհուն վերադարձնի «անարդար հարստացման» համար 4 միլիոն ռուբլի գումարած 548,522 ռուբլի տոկոսագումար։
Տղամարդը լրատվամիջոցներին ասել է, որ չգիտի, թե ինչ կապ ունեն իր հաշիվները խարդախության սխեմայի հետ, և որ ինքը երբեք որևէ գումար չի ստացել Դոլինայից։
Կոնդուկտորովի խոսքով՝ իր հաշիվներից արդեն գումար են պահում՝ Դոլինային իր «պարտքը» մարելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)