ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մադուրոյի զարմիկների դեմ․ Axios
Աշխարհ
Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի երեք զարմիկների և վեց ընկերությունների նկատմամբ, հաղորդում է Axios-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի կողմից հայտարարվելիք նոր պատժամիջոցները նախագահ Թրամփի կողմից Մադուրոյի դեմ ճնշման արշավի վերջին քայլն են, որին վարչակազմը մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու մեջ», - ասվում է հոդվածում։
Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նավթի փոխադրման համար օգտագործվող տանկերներ շահագործող վեց ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև պանամացի գործարար, որը, ենթադրաբար, Մադուրոյի մտերիմներից է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ