Կալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Կալիֆոռնիայում տեղի է ունեցել գազի հզոր պայթյուն, որի հետևանքով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ, հաղորդում է The Guardian-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հեյվարդ քաղաքում մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ շինարարական խումբը վնասել է գազատարը։ Արդյունքում՝ առաջացած ցնցող ալիքը վնասել է չորս շենք։
Պարբերականը մեջբերել է տեղի բնակչի, ով ասել է, որ պայթյունի ժամանակ իր տունը բառացիորեն ցնցվել է, պատերից իրեր են ընկել, իսկ անվտանգության տեսախցիկների կադրերից այնպիսի տպավորություն էր, որ դրանք պատերազմական տեսարաններ են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ