Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել
Աշխարհ
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ, որոնց մասնակցել են երկու ամերիկյան B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Շտաբների պետերի միացյալ կոմիտեին (JCS):
Վարժանքները տեղի են ունեցել երեկ՝ Ճապոնական ծովի վրա: Դրանց նպատակն էր տարբեր օպերատիվ առաքելությունների իրականացումը: Ճապոնիայի մասնակցության մեջ են եղել երեք F-35B հինգերորդ սերնդի կործանիչներ և երեք F-15 կործանիչներ:
JCS-ն նշել է, որ վարժանքներն անցկացվել են «Ճապոնիայի շուրջ անվտանգության իրավիճակի սրման պատճառով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ