Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով 

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ անցկացվել է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը: Աշխատաժողովը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխատաժողովի հանրապետական փուլը. բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 700 ներկայացուցիչներ:

Մինչ բացման արարողությունը հյուրերը ծանոթացել են նաև աշխատաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյին, որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են դիդակտիկ աշխատանքներ, մեթոդական ուղեցույցներ և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության յուրաքանչյուր ներկայացուցչի մասնակցությունը. «Այս աշխատաժողովը միտված է վերաարժևորելու, վերաիմաստավորելու և մեր երեխաների զարգացման գործընթացում վերահաստատելու նախադպրոցական կրթության դերը։ Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման ամենակարևոր օղակներից է, և կախված այն հանգամանքից, թե մենք ինչ բովանդակություն և ինչպիսի կառուցվածք ենք դնում այդ փուլում, որոշվում են նաև դպրոցական կրթության հաջողությունը, ընդհանուր առմամբ, երեխայի ամբողջական ներուժի և պոտենցիալի զարգացումը: Այս նպատակով նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը Կառավարության սահմանած առաջնահերթություններից է: Ներկայում լայն թափով իրականացվող 500 մանկապարտեզների նորոգման, բարեկարգման և կառուցման ծրագիրը հասանելի է դարձնում երեխաներին կրթության այս բաղադրիչը»:

Նախարարը հիշեցրել է՝ Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով սահմանված է թիրախ, որ նախադպրոցական կրթությունն առնվազն մեկ տարի պետք է պարտադիր համարվի։ Նա հարցը կարևորել է հատկապես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու տեսանկյունից և հավելել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նոր կարգավորումներից հետո այսօր արդեն շուրջ 2000 ԿԱՊԿՈՒ երեխաներ հաճախում են մանկապարտեզ: Նա ընդգծել է՝ փոփոխությունների փաթեթ է շրջանառվում նաև նախադպրոցական կրթության նոր չափորոշչի շրջանակում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և ընդգծել՝ նախադպրոցական մանկավարժությունը նվիրում և սրտացավություն է պահանջում, որը պետք է զուգորդվի ճիշտ մեթոդական ուղղորդմամբ և մասնագիտական զարգացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ աճել է տարակարգի դիմած նախադպրոցական մասնագետների թիվը, սակայն խրախուսման մեխանիզմները պետք է շարունակաբար բարելավվեն և նորացվեն՝ բարձրացնելու աշխատակիցների մոտիվացիան:

Նա առանձնակի կարևորել է աշխատաժողովի խորագիրը՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ»: Անվտանգ և ապահով կրթական միջավայրը մեծացնում է յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ երեխայի հետ ճիշտ վարվելու, երեխային ճանաչելու, նրա կարիքները գնահատելու, նրա զարգացմանը համապատասխան որոշումներ կայացնելու, դժվար խնդիրների պարագայում մասնագիտական աջակցության տրամադրելու առումով: Ըստ նախարարի՝ անվտանգության ու ապահովության զգացողությունը առաջանային նախադրյալ է, որպեսզի երեխան սիրով հաճախի մանկապարտեզ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է աշխատանքը նաև ծնողական համայնքի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներգրավվածությունը բոլոր բարեփոխումներում խիստ վճռորոշ է: Ամփոփելով խոսքը՝ նա հաջող ընթացք և արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովին:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ բարձր գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների ամենօրյա աշխատանքը: Նա ևս կարևորել է կրթության դերը վաղ մանկության շրջանում՝ ընդգծելով որևէ երեխայի՝ այս փուլից դուրս չմնալու հանգամանքը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ «Դեպի անվտանգ և ապահով մանկապարտեզ» թեմայով: Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ սկսած շինարարական աշխատանքներից ու ենթակառուցվածքների ստեղծումից մինչև մասնագիտական զարգացման ծրագրեր: Զեկույցում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև ոլորտի խնդիրներից, նախանշել դրանց ուղղված միասնական աշխատանքներն ու լուծումները:

Աշխատաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև աշխատարաններ՝ անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու թեմայով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենադիտված