Գերմանիան Ռուսաստանի «հիբրիդային հարձակումների» պատճառով՝ կանչել է դեսպանին
Աշխարհ
Բեռլինը կանչել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին՝ կապված «հիբրիդային հարձակումների» հաճախականության աճի հետ, հաղորդում է Reuters-ը։
«Այսօր առավոտյան մենք կանչել ենք Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն Ռուսաստանի դեսպանին և հստակեցրել, որ մենք շատ ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին և միջոցներ կձեռնարկենք դրանց դեմ», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Բեռլինը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ կապված «Ռուսաստանի կողմից սպառնալից հիբրիդային գործողությունների կտրուկ աճի», այդ թվում՝ ապատեղեկատվական արշավների, լրտեսության, կիբեռհարձակումների և դիվերսիաների փորձերի հետ», -լրագրողներին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)