Reddit-ը բողոքարկել է Ավստրալիայում երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը
Աշխարհ
Reddit Inc. ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է հայտնի ինտերնետային Reddit պորտալը, դատական հայց է ներկայացրել Ավստրալիայի կառավարության դեմ՝ փորձելով կանխել 16 տարեկանից փոքր անձանց կողմից իր հարթակի օգտագործման արգելքը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ավստրալիայի Բարձրագույն դատարան ներկայացված դատական հայցում ընկերությունը փորձում է անվավեր ճանաչել վերջերս ընդունված օրենքը: Reddit-ը պնդում է, որ օրենքը սահմանափակում է ավստրալացի դեռահասների քաղաքական քննարկումներին մասնակցելու ազատությունը՝ քվեարկելու իրավունք ունենալուց տարիներ առաջ:
Ավելին, ընկերությունը ընդգծում է, որ դեռահասներին սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելն արգելելը էական ազդեցություն չի ունենա նրանց անցանկալի տեղեկատվությունից և ազդեցությունից պաշտպանելու վրա: Reddit-ը բացատրում է, որ իր հարթակներում տեղադրված բովանդակության մեծ մասը հասանելի է առանց գրանցման:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ