Թոմ Քրուզը չի թռչի տիեզերք Թրամփի պատճառով
Այլ
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը հրաժարվել է տիեզերքում ֆիլմ նկարահանելու գաղափարից՝ քաղաքական պատճառներով, հայտնում է Page Six տաբլոիդը։
Աղբյուրի համաձայն՝ Քրուզը կտրականապես հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն խնդրել տիեզերքում նկարահանումները կազմակերպելու համար։ 2020 թվականին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի աստղը, ըստ լուրերի, ոգևորված էր ռեժիսոր Դուգ Լիմանի հետ նման ֆիլմ նկարահանելու գաղափարով, և SpaceX-ը և NASA-ն ներգրավված էին նախագծի վաղ փուլում։
«Նրանց անհրաժեշտ է համակարգում NASA-ի կողմից՝ ֆիլմը նկարահանելու համար, և Թոմը, հավանաբար, չի ցանկացել խնդրել համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է դաշնային կառավարության թույլտվություն», - ասել է ներքին աղբյուրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ