«Հայկական ժամանակ». Չի ուզում, չի էլ կարող
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Վիվասել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ըստ էության հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում:
Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է և վերահաստատում է, որ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև որևէ առնչություն՝ քաղաքականության հետ, - ասված է մեր թերթի գրավոր հարցերին «Վիվասել» ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանի տված պատասխանում: Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաև մեծամասնական ընտրակարգով: Նկատենք, սակայն, որ Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն չունի էլ, որովհետև ՀՀ քաղաքացիություն ստացել է 2009 թվականի մայիսին: Այս մասին նույնպես մեզ տեղեկացրեց Վահե Իսահակյանը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն հինգ տարվա ՀՀ քաղաքացիություն ունենալ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ