«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
Ժամանց
Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Երկրորդ և երրորդ տեղեում էին Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները, որոնք ազգությամբ հայ են՝ Սոֆիա Ներսիսյանը և Անիտա Աբգարյանը։
Մրցույթի հաղթողը որոշվեց հանդիսատեսի և ժյուրիի քվեարկությամբ՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։ Ժյուրիի ընտրությամբ Հայաստանը 3-րդ տեղում է՝ 117 միավորով, իսկ հանդիսատեսից ստացավ 58 միավոր։
Մրցույթին մասնակցում է 18 երկրի ներկայացուցիչ։ Բացի Ալբերտից, ևս երկու հայազգի մասնակից կար՝ Ուկրաինան ներկայացնող Սոֆիա Ներսիսյանը և Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)