ՌԴ-ում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել (տեսանյութ)
ԱշխարհՌուսաստանի Վորոնեժ քաղաքում ձերբակալվել է ազգությամբ ադրբեջանցի քրեական հեղինակություն Նիյազ Զիյադովը։ Համաձայն ռուսական մեդիայում տեղ գտած հրապարակումների, Զիյադովի ձերբակալությունն իրականացվել է ՌԴ Արագ արձագանքման հատուկ նշանակության ջոկատի (СОБР) կողմից։ Զիյադովը համարվում է Վորոնեժի մարզի ռուսական կրիմինալիտետի ղեկավարը։ Նա նաեւ եղել է տեղի «Ալեքսեեւսկի շուկայի» այսպես ասած՝ «նայողը»։
Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Զիյադովից վերցվել է ՌԴ քաղաքացիության անձնագիրը, ապա նրան ուղարկել են անօրինական միգրանտների պահման կենտրոն։ 2005 թվականին, հիշեցնենք, որ Զիյադովը դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ հաշվեհարդարի համար։ Նա պատիժը կրել է Ադրբեջանում, որից հետո, երբ ազատ է արձակվել, վերադարձել է Ռուսաստան։
ՌԴ քաղաքացիություն ստացել է 2019 թվականին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ