Նեթանյահուն կարգադրել է ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարներից մեկին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են ոչնչացնել արմատական պաղեստինյան «Համաս» շարժման առանցքային հրամանատար Ռաեդ Սաադին՝ ի պատասխան Գազայի հատվածում երկու զինվորների վիրավորման, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Համասի կողմից Գազայի հատվածում իսրայելցի զինվորներին վիրավորած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունին ի պատասխան՝ վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են դադարեցնել ահաբեկիչ Ռաեդ Սաադի գործունեությունը, որը գլխավորում է Համասի արտադրական շտաբը», – ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ