Գերմանիայում 20-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մի կնոջ եւ նրա չորս երեխաների վրա
Աշխարհ
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Բերգկամեն քաղաքում (Գերմանիա) իրականացվում է մասշտաբային ոստիկանական գործողություն. իշխանությունների տվյալներով՝ շաբաթ առավոտյան 20-ամյա տղամարդը, ենթադրաբար դանակով, հարձակվել է մի կնոջ եւ նրա չորս երեխաների վրա, տեղեկացրել է Spiegel-ը։
Դորտմունդի դատախազությունը հաստատել է պարբերականին, որ ութամյա երեխան ծանր վիրավորվել է: Կասկածյալը մնում է ազատության մեջ: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են գտնվում։
Ըստ դատախազության՝ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 5:30-ին 26-ամյա կնոջ բնակարանում: Տղամարդը նախ հարձակվել է մոր, ապա՝ երեխաների վրա: Ըստ տեղեկությունների՝ բոլոր երեխաները՝ երեք տղա եւ մեկ աղջիկ, երեք, հինգ, յոթ եւ ութ տարեկան, վիրավորվել են:
Ըստ տեղեկությունների՝ ենթադրյալ հանցագործը ծանոթ է եղել մոր հետ, որն անցյալ ամռանը պայմանական ազատազրկման է դատապարտվել անչափահասների կողմից կատարված իրավախախտումների համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ