«Հրապարակ». Ով շատ ձայն բերի ԲՀԿ–ի համար
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու համամասնական ցուցակների կազմումը որոշ կուսակցություններում կարող է ընդհուպ մինչև եղբայրասպան պատերազմների հանգեցնել: Այս գրեթե անլուծելի խնդրի թերևս ամենաօրիգինալ լուծումը գտել է Գագիկ Ծառուկյանը: Նա ԲՀԿ համամասնականում տեղ զբաղեցնելու հավակնորդներին հայտարարել է, որ կապ չունի, թե ով որ տեղն է զբաղեցնելու, վերջում նոր ցուցակ է կազմվելու: Ավելի շուտ՝ խորհրդարան մտնելու են նրանք, ովքեր իրենց «ամրակցված» տարածքներում կարողանալու են ԲՀԿ-ի համար ձայներ բերել: Ասենք, եթե մարդը ցուցակի 50-րդ տեղում է, սակայն նրա տարածքում ԲՀԿ ստացած ձայների քանակը գերազանցում է 5-րդ տեղում եղած անձի տարածքի ձայներին, ապա ինքն անցնելու է, իսկ 5-րդ տեղում գտնվողը՝ ոչ: Ոմանք նման լուծումից դժգոհ են, բայց փողատերերն ու մարզերից որևէ մեկում ազդեցություն ունեցողները գոհ են այս լուծումից և այն համարում են արդարացի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ