Հրապարակվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների մանրամասները
Աշխարհ
Ուկրաինան պնդում է անվտանգության երաշխիքների վրա՝ որպես խաղաղության համաձայնագրի նախապայման, մինչդեռ Վաշինգտոնը առաջարկում է բազմափուլ մոտեցում, որի շրջանակներում դրանք կհամաձայնեցվեն ժամանակի ընթացքում, հաղորդում է Kyiv Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ արևմտյան պաշտոնյաներին։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Վոլոդիմիր Զելենսկու երեկվա բանակցությունները ԱՄՆ պատվիրակության հետ, որը ներկայացնում էին հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆն ու ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարելի է բնութագրել՝ որպես «գործողությունների հաջորդականության վերաբերյալ ամենամանրամասն քննարկումը, որը մենք երբևէ տեսել ենք՝ հրադադարի մեխանիզմներ, անվտանգության երաշխիքներ և տնտեսական կայունացում»։
«Սա բեմադրված լուսանկարահանում չէր։ Սրանք հինգժամյա տանջալից բանակցություններ էին, որոնց ընթացքում ոչ ոք չձևացրեց, որ փոխզիջումները չեն հանգեցնի քաղաքական պայթյունների», - ասել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ