Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 47-ի
Աշխարհ
Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-ի, հայտարարել է Ճապոնիայի գլխավոր կառավարության քարտուղար Մինորու Կիհարան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու մարդ ծանր վիրավորվել է, 45-ը՝ թեթև։ Մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ յոթը՝ մասամբ», - ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր 31 վիրավորի մասին։
Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 7 մագնիտուդից ավելի ուժգնությամբ երկրաշարժ։ Դրանից հետո երկրի արևելյան և հյուսիսարևելյան ափերին հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է Ճապոնիայի հյուսիսում գտնվող մի քանի գծերի վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ