«Ժողովուրդ». Ընտրարշավում կօգտագործվեն ՀՀԿ–ական նախարարների ղեկավարած «ոլորտներում» ունեցած հաջողությունները
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարներին հրավիրել է արտակարգ խորհրդակցության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեման եղել է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրները: Տ. Սարգսյանը նախարարների հետ մասնավորապես քննարկել է, թե նրանց ղեկավարած «ոլորտներում» իրենք ինչ հաջողություններ են գրանցել: Վարչապետը հանձնարարել է առանձնացնել հաջողությունները՝ ընտրական արշավի ժամանակ քարոզչական նպատակով օգտագործելու համար: Այս խորհրդակցության մանրամասների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակից հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ, վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նա անպատասխան թողեց նաև իր էլփոստին ուղարկված մեր հարցումը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ