Ադրբեջանը համաներում է նախատեսում 44-օրյա պատերազմի մասնակիցների համար
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել համաներման նախաձեռնությամբ՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվա առթիվ։
Ըստ լրատվամիջոցների՝ համաներման նախագիծը կկիրառվի ավելի քան 20 հազար մարդու վրա, այդ թվում՝ այն անձինք, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության» ռազմական գործողություններին, նրանց հարազատները և խոցելի խմբերը:
Նշվում է, որ ավելի քան 5 000 դատապարտյալ կազատվեն ազատազրկումից, ավելի քան 3 000-ի պատիժը կկրճատվի, իսկ մոտ 4 000-ը կազատվի պայմանական դատավճիռներից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ