Ուկրաինան չի կարող ԵՄ անդամ դառնալ խաղաղության համաձայնագրի հիման վրա․ Կալլաս
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) չի կարող տեղի ունենալ խաղաղության համաձայնագրի հիման վրա, քանի որ այն նախ պետք է բավարարի դաշինքին միանալու պայմանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կալլասը նշեց, որ ԵՄ անդամակցությունը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա։
«Մենք այս մասին խոսել ենք Ուկրաինայի, Մոլդովայի և բոլոր թեկնածու երկրների հետ. որևէ զեղչ չի տրամադրվում, այդ թվում՝ Ուկրաինայի համար», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ըստ Կալլասի, ԱՄՆ-ի ցանկությունը , որ Ուկրաինան միանա Եվրամիությանը, կարող է դրդել ԵՄ-ին «սկսել էական բանակցություններ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ