Թրամփը ծրագիրը Գազայում անորոշ է․ Լավրով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության խաղաղության ծրագրի հետագա իրականացումը հարցականի տակ է՝ հաշվի առնելով թե՛ Իսրայելի , թե՛ ՀԱՄԱՍ-ի պնդումները, որ նախաձեռնության պայմանները խախտվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում ։
Նախարարը նշել է, որ Մոսկվան նրանց կողքին է, ովքեր ողջունել են Թրամփի նախաձեռնությունը, քանի որ այն հնարավորություն է տվել ավարտել հակամարտության մարդասիրական փուլը, ինչպես նաև ազատ արձակել պատանդներին, ռազմագերիներին և ՀԱՄԱՍ-ի բանտարկված անդամներին։
«Բայց ինձ համար դժվար է կռահել, թե ինչ կլինի հաջորդիվ», - հավելել է Լավրովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ