Ռուսաստանը չի դավաճանել Սիրիային․ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանը Սիրիայում ոչ մեկին չի դավաճանել. այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները հանրապետության ներքին գործն էր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Նրա խոսքով՝ այսօր Մոսկվան «հարթ, կայուն հարաբերություններ» ունի Սիրիայի նոր իշխանությունների հետ։
«Թող օրինակ բերեն, թե երբ և ինչպես իրենց է թվում, Ռուսաստանը «լքել» ինչ-որ մեկին», - ընդգծել է Լավրովը։
Այս կերպ նա մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների պնդումները, որ Մոսկվան մի ժամանակ երես է թեքել իր գործընկերներից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ