ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել․ Մերց
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Եվրոպական Միության (ԵՄ) երկրները համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ , որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին։ Այս մասին դեկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Եվրոպական պետությունները և Միացյալ Նահանգները, ինչպես նշել է Մերցը, պատրաստ են համատեղ գործել՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։
«[Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկին հղում արեց ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, ինչը նշանակում է, որ մենք խոսում ենք Ուկրաինայի համար նմանատիպ անվտանգության երաշխիքների մասին», - ասել է Մերցը։ Ննրա ելույթը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ