«Չորրորդ ինքնիշխանություն». Մի քիչ էլ օժիտ տվեք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պարզվում է, մտածում է այն մասին, թե ինչպես ամուսնացնի իր չորս տեղակալներին, եւ այդ նպատակով նույնիսկ խրախուսական հավելավճարներ է նշանակել նրանց համար:
«ՉԻ»- Ճիշտն ասած՝ մենք կարծում էինք, թե արդարադատության նախարարի ֆունկցիաները փոքր-ինչ այլ են, բայց դա տվյալ դեպքում էական չէ: Փաստորեն պրն Թովմասյանը կարծում է, որ արդարադատության չորս փոխնախարարները չեն ամուսնանում, որովհետեւ ֆինանսական խնդիրներ ունեն, պարզ ասած՝ աշխատավարձը չի հերիքում: Մի հարցնող լինի՝ ա՛յ տնաշեններ, էս ի՞նչ օրի եք հասցրել երկիրը, որ անգամ փոխնախարարներն իրենց աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել։ Բա շարքային քաղաքացինե՞րն ինչ ասեն:
Ի դեպ, արդարադատության նախարարությունը մտադիր է նաեւ համաֆինանսավորել իր աշխատակիցների այցելությունները մարզադահլիճ: Հետաքրքիր է՝ իսկ սաունաներ այցելելը չե՞ն ֆինանսավորելու, ի վերջո՝ դա էլ է առողջարար:
Մի խոսքով՝ միայն նախանձել կարելի է նման նախարարի ենթակայության տակ աշխատողներին: Պարզապես լավ կլիներ, որ նախարարը մեկ-մեկ էլ իր անմիջական պարտականություններով զբաղվեր»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ