Գերմանիայի կառավարությունը ցանկանում է պատվիրել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատվիրելու է 520 Falke տիպի հետախուզական անօդաչու թռչող սարքեր՝ 210 միլիոն եվրոյով, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ պայմանագիրը ներառում է նաև 2027-2032 թվականներին լրացուցիչ 500 անօդաչու թռչող սարք մատակարարելու հնարավորությունը։
Բունդեսթագի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովը, ինչպես սպասվում է, արդեն հաջորդ շաբաթ կհաստատի այս պաշտպանական պայմանագիրը և մի քանի այլ պատվերներ՝ ընդհանուր 52 միլիարդ եվրոյի չափով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)